Aranthev-ը
Հանուն արդի, բարձրարժեք և սահմաններ չճանաչող արվեստի
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Լսելի դարձնենք համամարդկային արժեք կրող ինքնատիպ արվեստը
Մենք աշխատում ենք կատարողական արվեստի, կինոյի և ժամանակակից արվեստի այլ ոլորտներում ինքնատիպ ստեղծագործությունը զարգացնելու և տարածելու համար։ Մեր աջակցության, անհրաժեշտ միջոցների և միջազգային համագործակցության շնորհիվ օգնում ենք արվեստագետներին կյանքի կոչել իրենց բարձրարժեք նախագծերը։
Իմանալ ավելինԱրժևորենք գեղարվեստական նոր մոտեցում առաջարկող հեղինակների ստեղծագործությունները
Օգնենք երիտասարդներին բացահայտել թե՛ իրենց մշակութային ժառանգության գանձերը, թե՛ ժամանակակից արվեստի դրսևորումները
Օգնե՛ք մեզ կյանքի կոչել նշանակալի և ծավալուն նախագծեր, որոնց իրականացումը պահանջում է տարբեր ոլորտների մասնագետների համատեղ աշխատանք
"Արվեստը մարդկանց միմյանց կապող ամենակարճ ճանապարհն է"
"Արվեստի լեզվի համամարդկային բնույթն ակնհայտ է դարձնում մարդկանց և մշակույթների միջև կապեր հյուսելու անհրաժեշտությունը՝ արվեստի բազմազան դրսևորումներով։
Հենց այդ նպատակով էլ մենք աջակցում ենք ստեղծագործական այն նախագծերին, որոնք կրում են համամարդկային արժեքներ։"
ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔ
Նախագիծը, որն այսօր միավորում է մեզ
«Հազարան Հավքը» ինքնատիպ և լայնածավալ ստեղծագործական նախագիծ է, որին մենք հպարտությամբ աջակցում ենք։ Մենք մեծ ոգևորությամբ աշխատում ենք կյանքի կոչելու այս կարևոր նախագիծը։